«Բարսելոնայի» ղեկավարությունը որոշում է կայացրել այն ֆինանսական պայմանների վերաբերյալ, որոնք կառաջարկեն խաղացողներին՝ կորոնավիրուսի համաճարակի ընթացքում: Sport.es-ի փոխանցմամբ՝ ակումբը մտադիր է յուրաքանչյուր խաղացողի աշխատավարձը կրճատել 70%-ով:
Տնօրենների խորհուրդը արդեն պատրաստել է առաջարկ, որը պետք է ուսումնասիրեն կողմերը: Աշխատավարձի իջեցումը չի ազդի խաղացողների բոնուսների վրա: Պայմանները ուժի մեջ կլինեն մինչև Իսպանիայում արտակարգ դրության ավարտը, որը կառավարության կողմից երկարաձգվել է մինչև ապրիլի 11-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները համաձայն են համաճարակի ընթացքում գնալ ավելի ցածր աշխատավարձ ստանալու տարբերակին: Հիշեցնենք, որ մարտի 13-ից կատալոնյան ակումբը դադարեցրել էր բոլոր գործառույթները՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով: