Բունդեսլիգայի չորս թոփ-ակումբներ՝ «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան», «ՌԲ Լայպցիգը» և «Բայերը» օգնության ֆոնդ են կազմակերպում Գերմանիայի առաջին և երկրորդ դիվիզիոնների ակումբների համար: Այս մասին հայտնում է Bild-ը:
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Գերմանիայի առաջնությունը դադարեցվել է, իսկ մի շարք ակումբներ ֆինանսական խնդիրների առաջ են կանգնել, քանի որ ստիպված են վճարել ֆուտբոլիստների աշխատավարձերը՝ հնարավորություն չունենալով գումար վաստակել տոմսերի վաճառքից:
Բունդեսլիգայի թոփ-4 ակումբները համատեղ ուժերով 20 մլն եվրո կհատկացնեն այն ակումբներին, որոնք խնդիրներ ունեն:
Թե որ ակումբները կստանան ֆինանսական աջակցություն՝ կորոշի գերմանական ֆուտբոլային լիգան: