ՖԻՖԱ-ի անդամները քննարկում են առաջիկա տրանսֆերային պատուհանի մանրամասները, որը պետք է գործեր հուլիս-օգոստոս ամիներին:
Ըստ Telegraph-ի տեղեկությունների, հաշվի է առնվում մի տարբերակ, որով կազմակերպությունը կերկարաձգի ամառային տրանսֆերային պատուհանը մինչև հունվար՝ ակումբներին հնարավորություն տալով մասամբ վերականգնել ֆինանսական կորուստները կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
ՖԻՖԱ-ի ներկայացուցիչները կքննարկեն այս գաղափարը ակումբների ղեկավարների հետ: