Ըստ DailyMail-ի, Անգլիայի Պրեմիեր լիգայի ութ ակումբներ ցանկանում են իրավաբանորեն հաստատել «Մանչեսթեր Սիթիի» հեռացումը եվրագավաթներից երկու մրցաշրջանով:
Հաղորդվում է, որ «Շեֆիլդ Յունայթեդի», «Լիվերպուլի», «Չելսիի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Արսենալի», «Լեսթեր Սիթիի», «Վուլվերհեմփթոնի», «Տոտենհեմի» և «Բարնլիի» ներկայացուցիչները վարձել են փաստաբաններ՝ սպորտային արբիտրաժային դատարանին (CAS) համատեղ դիմում գրելու համար:
Ակումբները ցանկանում են զրկել «Մանչեսթեր Սիթիին» Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության հնարավոր մասնակցությունից:
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ն պատժել է «Մանչեսթեր Սիթիին» ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար: Թիմին արգելել են հաջորդ երկու մրցաշրջաններում մասնակցել Եվրագավաթներին։ Բացի այդ, «քաղաքաբնակկների» նկատմամբ տուգանք է սահմանվել 30 մլն եվրոյի չափով։