Գերմանացի մասնագետ Ռալֆ Ռանգնիկը չի գլխավորի «Միլանը», տեղեկացնում է MilanNews-ը:
Նշվում է, որ իտալական ակումբը հետ է կանգնել Ռանգնիկին հրավիրելու մտքից:
Հիշեցնենք, որ թիմի ներկայիս մարզիչ Ստեֆանո Պիոլին ամռանը կհեռացվի իր պաշտոնից:
Նրան փոխարինելու նոր թեկնածու է համարվում «Վալենսիայի» նախկին մարզիչ Մարսելինո Գարսիան:
Հավելենք, որ Ա Սերիայի այս մրցաշրջանում «Միլանը» վաստակել է 36 միավոր ու գտնվում է 7-րդ հորիզոնականում: