Եթե Օլիմպիական խաղերը կայանան, վստահ եմ՝ շատ լավ հանդես կգանք. Ռաֆայել Մեհրաբյան — Armsport.am
12.05.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Կարծում եմ՝ պետք է ստուգեմ սիրտս. Ֆլիկ

    🎥 Նապոլին կարևոր միավորներ կորցրեց՝ ոչ-ոքի խաղալով Ջենոայի հետ

    Հանսի Ֆլիկը՝ Բարսելոնայի հաղթանակի և պաշտպանական խնդիրների մասին

    Ավելի շատ մտածում եմ չօգտագործված պահերի, քան խփած գոլերի մասին․ Ռաֆինյա

    Չպետք է մոռանալ, որ հինգ պաշտպան բացակայում էր․ Անչելոտի

    Յամալը մեկնաբանել է Ռեալի նկատմամբ տարած հաղթանակը

    🎥 Ինտերը 2 անպատասխան գնդակ ուղարկեց Տորինոյի դարպասը

    🎥 Մարտական ոչ-ոքի Էնֆիլդում․ Լիվերպուլ — Արսենալ՝ 2:2

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Թենիս․ Ծաղկաձորում ITF-ի միջազգային մեծ մրցաշար կանցկացվի

      Քննադատելու փոխարեն, աշխատանք փնտրեք․ Օսական հրապարակում է արել

      Աշխարհի առաջին ռակետը՝ Մադրիդի մրցաշարի հաղթող

      Մադրիդի մրցաշարի այսօրվա հանդիպումները հետաձգվել են

      Սեղանի թենիսի սիրողական մրցաշարի արդյունքում Թեղուտի միջնակարգ դպրոցը 5,5 մլն դրամ կստանա

      Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահն այցելել է Վանաձորի թենիսի ակադեմիա

      Մադրիդ․ Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Պպատմության ամենաբարձր վարձատրվող մարզիկների տասնյակը

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

        Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

        🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

        Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

        Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը հաղթեց Իսլամ Ալիևին․ նա կպայքարի բրոնզե մեդալի համար

        Արթուր Ալեքսանյանն այսօր ԵԱ-ում կպայքարի բրոնզե մեդալի համար

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          📷 Մեկնարկել է Արարատ Նազարբեկյանի գավաթ ձյուդոյի միջազգային մրցաշարը

          Յուրա Զալյանը՝ կարատեի ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

          Կարատեի ԵԱ․ Գոռ Ներսիսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Լուսանկարը՝ ՀՀ կառավարության ֆբ-ի

          📷 Երևանում կայացել է կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

          Երևանում մուայթայի միջազգային մրցաշար է անցկացվել

          Երևանում կայանալիք կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնության պրոմո հոլովակը

          Անցկացվել է Երևանում կայանալիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունը

          Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Աշխարհի գավաթի բացարձակ հաղթող

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Կարծում եմ՝ պետք է ստուգեմ սիրտս. Ֆլիկ

            🎥 Նապոլին կարևոր միավորներ կորցրեց՝ ոչ-ոքի խաղալով Ջենոայի հետ

            Հանսի Ֆլիկը՝ Բարսելոնայի հաղթանակի և պաշտպանական խնդիրների մասին

            Ավելի շատ մտածում եմ չօգտագործված պահերի, քան խփած գոլերի մասին․ Ռաֆինյա

            Չպետք է մոռանալ, որ հինգ պաշտպան բացակայում էր․ Անչելոտի

            Յամալը մեկնաբանել է Ռեալի նկատմամբ տարած հաղթանակը

            🎥 Ինտերը 2 անպատասխան գնդակ ուղարկեց Տորինոյի դարպասը

            🎥 Մարտական ոչ-ոքի Էնֆիլդում․ Լիվերպուլ — Արսենալ՝ 2:2

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Թենիս․ Ծաղկաձորում ITF-ի միջազգային մեծ մրցաշար կանցկացվի

              Քննադատելու փոխարեն, աշխատանք փնտրեք․ Օսական հրապարակում է արել

              Աշխարհի առաջին ռակետը՝ Մադրիդի մրցաշարի հաղթող

              Մադրիդի մրցաշարի այսօրվա հանդիպումները հետաձգվել են

              Սեղանի թենիսի սիրողական մրցաշարի արդյունքում Թեղուտի միջնակարգ դպրոցը 5,5 մլն դրամ կստանա

              Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահն այցելել է Վանաձորի թենիսի ակադեմիա

              Մադրիդ․ Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Պպատմության ամենաբարձր վարձատրվող մարզիկների տասնյակը

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

                Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

                🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

                Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

                Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը հաղթեց Իսլամ Ալիևին․ նա կպայքարի բրոնզե մեդալի համար

                Արթուր Ալեքսանյանն այսօր ԵԱ-ում կպայքարի բրոնզե մեդալի համար

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  📷 Մեկնարկել է Արարատ Նազարբեկյանի գավաթ ձյուդոյի միջազգային մրցաշարը

                  Յուրա Զալյանը՝ կարատեի ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

                  Կարատեի ԵԱ․ Գոռ Ներսիսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Լուսանկարը՝ ՀՀ կառավարության ֆբ-ի

                  📷 Երևանում կայացել է կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

                  Երևանում մուայթայի միջազգային մրցաշար է անցկացվել

                  Երևանում կայանալիք կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնության պրոմո հոլովակը

                  Անցկացվել է Երևանում կայանալիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունը

                  Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Աշխարհի գավաթի բացարձակ հաղթող

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Եթե Օլիմպիական խաղերը կայանան, վստահ եմ՝ շատ լավ հանդես կգանք. Ռաֆայել Մեհրաբյան

                  ArmSport-ի դիտակետում, ԲՌՆՑՔԱՄԱՐՏ, Տոկիո-2020
                  24.03.20 / 12:01
                  0

                  Բռնցքամարտի Օլիմպիական հավաքականը ներկայանալի կազմով մեկնել էր Լոնդոն՝ վարկանիշային մրցաշարի, սակայն օրեր անց վերադարձավ հայրենիք. կորոնավիրուսի տարածման հետևանքով նոր մեկնարկած մրցաշարը դադարեցվել էր: Այդուհանդերձ, մերոնք հասցրին մի քանի հաղթանակներ տանել մեկնարկում, ինչպես նաև մեկ օլիմպիական ուղեգիր ապահովել. 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը նվաճեց Հայաստանի 4-րդ ուղեգիրը Տոկիո-2020-ի համար:

                  Հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանն ArmSport-ի հետ զրույցում իր ափսոսանքն է հայտնում դադարեցված մրցաշարի կապակցությամբ՝ նշելով, որ եթե այն շարունակվեր, վստահաբար ավելի լավ արդյունքներ կունենայինք.

                  «Արդյունքներից գոհ եմ, եթե մրցաշարը շարունակվեր ավելի լավ արդյունքներ կգրանցեինք, բայց դե ինչ արած: Դեռևս չգիտենք, թե երբ կշարունակվի մրցաշարը: Առհասարակ այն դադարեցնելու որոշումը բավականին անսպասելի էր մեզ համար: Ամեն ինչ հանգիստ էր, ոչ մի խուճապ չկար, ու միանգամից որոշեցին դադարեցնել: Այդ ժամանակ մի փոքր լարվածություն ի հայտ եկավ: Չէինք սպասում, որ այդպես կլինի: Շատ կարևոր մրցաշար էր. եթե դադարեցրին, ուրեմն իսկապես վիրուսն արդեն շատ էր տարածվել: Եթե 2 օր ուշ հետաձգեին, վստահ եմ՝ էլի վարկանիշ ձեռք բերած կլինեինք: Կարող էին մի փոքր էլ ուշ հետաձգել , բայց վախ կար, որ ճանապարհները՝ թե՛ օդային, թե՛ ցամաքային, կփակվեին»,- ասում է Մեհրաբյանն ու ընդգծում, որ մարզումային պայմանների սահմանափակ լինելու պատճառով հիմա իրենց գործն ավելի է բարդացել.

                  «Դժվար է լինելու, քանի որ հիմա մարզվելու պայմանները շատ սահմանափակ են: Մարզիկներին առաջադրանք եմ տվել ամեն մեկն իր բակում մարզվի, որպեսզի մարզավիճակը չկորցնեն, մինչև տեսնենք՝ ինչ է լինելու:

                  Կարևոր քաշերում ունենք լավ ներկայացուցիչներ, ովքեր դեռ կարող են վարկանիշ նվաճել: Սպասում ենք մրցաշարի վերսկսկմանը»,- ասում է Ռաֆայել Մեհրաբյանը:

                  Խոսելով Կորյուն Սողոմոնյանի ելույթից՝ Մեհրաբյանն ընդգծում է, որ փորձի ու վարպետության շնորհիվ մեր մարզիկը կարողացավ վարկանիշ նվաճել.

                  «Կորյունի մրցակիցը բավականին ուժեղ բռնցքամարտիկ էր Իսրայելից՝ ազգությամբ հայ: Նրան վաղուց ճանաչում էինք, մինչ այս էլ Կորյունը մրցել էր Դավիթի հետ ու դարձյալ հաղթել էր: Իհարկե, այսօրվա դրությամբ նա բավականին աճել էր, շատ լարված պայքար ընթացավ: Փորձը և վարպետությունը Կորյունին օգնեցին հաղթել ու վարկանիշ ձեռք բերել»:

                  Օլիմպիական ուղեգրին շատ մոտ էր նաև 57 կգ քաշային Արթուր Բազեյանը. մեր մարզիկը մեկնարկում հաղթել էր Լեհաստանը ներկայացնող Մացեյ Յոզվիկին՝ մրցավարների միաձայն որոշմամբ, սակայն 1/8 եզրափակչում պարտվեց ուկրաինացի Միկոլա Բուցենկոյին ու լքեց պայքարը։

                  «Արթուրը պարտվեց բավականին փորձառու ու միջազգային հարթակներում շատ ճանաչված բռնցքամարտիկի, բայց Արթուրն արեց ամեն ինչ: Ես նրանից հույսս չեմ կտրում: Հավանական է՝ մյուս վարկանիշային մրցաշարին ավելի լավ կմասնակցի»,- ասում է Ռաֆայել Մեհրաբյանը:

                  Սպասելիքները մեծ էին նաև 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանից, որը սակայն հենց մեկնարկում պարտություն կրեց իտալացի Ջիորդինա Սորենտինոյից: Չնայած պարտությանը՝ գլխավոր մարզիչը գոհ է մեր մարզուհու կատարած աշխատանքից.

                  «Անուշը դեռ լավ մարզավիճակում չէր, բայց ես իրենից գոհ եմ: Բավականին ժամանակ հիվանդ էր, չկարողացավ լիարժեք պատրաստվել, համենայն դեպս նա պարտվեց մի մարզուհու, որն իր քաշային կարգում, կարող եմ ասել, ամենաուժեղն էր: Իրականում չնչին տարբերությամբ պարտվեց:

                  Համոզված եմ՝ եթե Անուշը երկրորդ անգամ հանդիպեր այդ բռնցքամարտիկի հետ, անպայման կհաղթեր, քանի որ նորից եմ կրկնում՝ հավաքների ժամանակ նա մի փոքր հիվանդացավ ու չկարողացավ լիովին վերականգնվել»:

                  Լոնդոնի վարկանիշային մրցաշարի մեկնարկային օրերում հաղթանակներ տարան Հայաստանի ներկայացուցիչներ Անի Հովսեփյանը, Արման Դարչինյանն ու Գոռ Ներսիսյանը: Գլխավոր մարզիչը հույսեր է կապում այս մարզիկների հետ ու վստահություն հայտնում՝ մրցաշարի վերսկսումից հետո նրանք շարունակելու են հաղթարշավն ու անպայման ուղեգրեր են նվաճելու.

                  «Անին բացարձակ առավելությամբ հաղթեց չեխ բռնցքամարտիկին, բավականին բարդ հակառակորդ էր: Անին հաջորդ մենամարտն անցկացնելու է աշխարհի չեմպիոն, թուրք բռնցքամարտիկի հետ և ես չեմ կասկածում, որ Անին հաղթելու է: Թուրք մարզիկին հաղթելու դեպքում՝ Անին վարկանիշ ձեռք կբերի: Համոզված եմ, որ նա կարող է հաղթել»,- ասում է Ռաֆայել Մեհրաբյանը:

                  Հավաքականի գլխավոր մարզիչը Լոնդոն մեկնելուց առաջ հույս էր հայտնել՝ իրենք կկարողանան 3-5 օլիմպիական ուղեգիր նվաճել: Ասում է՝ այս հույսերը շարունակում են իրատեսական մնալ.

                  «Նվազագույնը՝ 3, առավելագույնը 5 օլիմպիական ուղեգիր, կարծում եմ, կնվաճենք: Չեմ ցանկանում ժամանակից առաջ ընկնել, բայց գուցե ավելի շատ էլ կարողանանք: Ծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանից մեծ սպասելիքներ ունեմ, Նարեկ Մանասյանից, Արման Դարչինյանից, Գոռ Ներսիսյանից. Գոռը շատ անկանխատեսելի բռնցքամարտիկ է: Կարող է իմ սպասածից էլ շատ տալ: Լոնդոնում նա հաղթեց այն մարզիկին, որին ընկերական մենամարտի ժամանակ պարտվել էր:

                  Չեմ ցանկանում նախօրոք ասել. օրինակ Դարչինյան Արմանի հակառակորդը շատ ուժեղ էր, բայց նա ցույց տվեց, որ կարող է հաղթել: Առաջին մենամարտում մեծ առավելությամբ հաղթեց իտալացի մարզիկին, որը Եվրոպական խաղերի ֆինալիստ էր: Բաչկովի հաղթանակի վրա ևս չեմ կասկածում: Բաչկովը հանդիպելու է ռուս բռնցքամարտիկի հետ, բայց ունի բոլոր հնարավորությունները հաղթելու համար: Մի խոսքով, կան տղաներ, որոնք անպայման վարկանիշ ձեռք կբերեն»,- վստահեցնում է Ռաֆայել Մեհրաբյանը:

                  Վարկանիշային մրցաշարը՝ վերսկսվելուն պես, կշարունակվի մրցումային 3-րդ օրվա արդյունքերով՝ արդեն իսկ կայացած վիճակահանությամբ: Ռաֆայել Մեհրաբյանն ասում է՝ սա մի կողմից լավ է, քանի որ ճանաչելով առաջիկա մրցակիցներին՝ կկարողանան ավելի լավ նախապաստրատվել:

                  «Միայն մեկ բան կարող է խանգարել. այս համաճարակի պատճառով չեմ կարողանում իրականացնել այն մարզումային ծրագիրը, ինչը պլանավորել եմ: Առաջիկա 14 օրը մեր մարզիկները կլինեն հսկողության տակ, կմարզվեն իրենց տներում: Ամեն օր նրանց հետ կապի մեջ եմ: Տեսնենք՝ ինչով կավարտվի այս ամենը»:

                  Արտակարգ դրության և կարանտինի ավարտից հետո Մեհրաբյանն ասում է՝ առանց մեկ օր կորցնելու հավաք են անցկացնելու.

                  «Երբ հայտնի կլինի, թե Լոնդոնի մրցաշարը երբ է շարունակվելու, արդեն կպլանավորենք, թե որտեղ կարող ենք անցկացնել հավաքը, ապահով տեղում: Ի սկզբանե նախատեսել էինք, որ Լոնդոնի մրցաշարի ավարտից հետո նախ հավաք ենք անցկացնելու Ծաղկաձորում, իսկ հետո՝ Օլիմպավանում, և պատրաստվելու ենք Ֆրանսիայի վարկանիշային մրցաշարին: Բայց հիմա պլանները մի փոքր փոխվել են, չնայած կարծում եմ՝ դարձյալ Ծաղկաձորում ու Օլիմպավանում հավաքներ կանցկացնենք այն բանից հետո, երբ իմանանք, թե Լոնդոնի մրցաշարը երբ է շարունակվելու: Դեռևս ոչ մի հստակություն չկա, գուցե Ֆրանսիայի մրցաշարն էլ հետաձգվի, չգիտենք:

                  Ամեն դեպքում, եթե Օլիմպիական խաղերը կայանան, ամեն ինչ կանենք ըստ արժանվույն պատրաստվելու և լավ հանդես գալու համար: Չեմ կասկածում, որ կարող ենք լիովին վերականգնվել ու նախապատրաստվել խաղերին, քանի որ մեր մարզիկները գրեթե ամբողջ տարվա ընթացքում անցել են բոլոր նախապաստրատական փուլերը, լավ մարզումներ են անցկացրել: Կարծում եմ՝ վերջին մրցաշարերի փոփոխությունները մեզ չեն խանգարի»,- ասում է Ռաֆայել Մեհրաբյանը:

                  Ինչ վերաբերում է մրցաշարի դադարեցման հետևանքով կրած հնարավոր ֆինանսական կորուստներին՝ հավաքականի գլխավոր մարզիչն ասում է՝ Լոնդոնից խոստացել են որոշակի գումարների վերադարձ իրականացնել.

                  «Մեր կողմից վճարված, բայց չօգտագործված ծառայությունների գումարները, օրինակ 14 օր պետք է մնայինք, բայց 5-6 օր մնացինք, խոսակցություն եղավ, որ կվերարձնեն: Ֆեդերացիան կամ ՀԱՕԿ-ը, հավանաբար, պետք է զբաղվեն այդ հարցով: Ամեն դեպքում, Բռնցքամարտի Հայաստանի Ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանն ամբողջ ընթացքում մեր կողքին է եղել ու ոչ մի խնդիր չենք ունեցել»:

                  Ռաֆայել Մեհրաբյանի խոսքով, Լոնդոնի օլիմպիական վարկանիշային մրցաշարը կարող է անցկացվել մայիսին. այս առումով վերջնական որոշում կկայացվի մոտ մեկ շաբաթից:

                  Հիշեցնենք՝ բռնցքամարտի Հայաստանի օլիմպիական հավաքականը Լոնդոն էր մեկնել 10 մարզիկով՝ 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 57 կգ Արթուր Բազեյանը, 63 կգ Հովհաննես Բաչկովը, 69 կգ Գուրգեն Մադոյանը, 75 կգ Արման Դարչինյանը, 81 կգ Գոռ Ներսիսյանը, 91 կգ Նարեկ Մանասյանը և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Կանանց պայքարում հանդես են եկել 51կգ Անուշ Գրիգորյանն ու 69 կգ Անի Հովսեփյանը:

                  Նարե Հովհաննիսյան

                  Թեգեր: #բռնցքամարտ#տոկիո-2020ռաֆայել-մեհրաբյան
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Հայ բռնցքամարտիկները 10 մեդալ են նվաճել Վրաստանում կայացած միջազգային մրցաշարում

                  05.05.25

                  Բռնցքամարտիկը մահացել է տիղոսային մենամարտից մեկ շաբաթ անց․ հայտնի են մանրամասները

                  10.02.25

                  Չեն ավարտում նորից, ավարտում են կրկին․ Թայսոն Ֆյուրին 3-րդ անգամ ավարտեց կարիերան

                  13.01.25

                  Բռնցքամարտ. Լոնդոնի վարկանիշային մրցաշարը դարձյալ հետաձգվել է

                  16.02.21

                  ԼՐԱՀՈՍ

                  Կարծում եմ՝ պետք է ստուգեմ սիրտս. Ֆլիկ

                  10:15 / 12.05.25

                  🎥 Նապոլին կարևոր միավորներ կորցրեց՝ ոչ-ոքի խաղալով Ջենոայի հետ

                  00:58 / 12.05.25

                  Հանսի Ֆլիկը՝ Բարսելոնայի հաղթանակի և պաշտպանական խնդիրների մասին

                  00:20 / 12.05.25

                  Ավելի շատ մտածում եմ չօգտագործված պահերի, քան խփած գոլերի մասին․ Ռաֆինյա

                  23:50 / 11.05.25

                  Չպետք է մոռանալ, որ հինգ պաշտպան բացակայում էր․ Անչելոտի

                  23:15 / 11.05.25

                  Յամալը մեկնաբանել է Ռեալի նկատմամբ տարած հաղթանակը

                  22:35 / 11.05.25

                  🎥 Ինտերը 2 անպատասխան գնդակ ուղարկեց Տորինոյի դարպասը

                  22:13 / 11.05.25

                  🎥 Մարտական ոչ-ոքի Էնֆիլդում․ Լիվերպուլ — Արսենալ՝ 2:2

                  21:28 / 11.05.25

                  Հայտնի է, թե երբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը

                  21:00 / 11.05.25

                  Վերլուծություն կանենք․ Սպերցյանը՝ ԲԿՄԱ-ից կրած պարտության մասին

                  20:35 / 11.05.25

                  🎥 Մբապեի հեթ-տրիկը չբավականացրեց․ Կապտանռնագույններն ուժեղ էին սերուցքայիններից՝ 4:3

                  20:21 / 11.05.25

                  🎥 Ալոնսոյի վերջին խաղը Բայ Արենայում․ Բայերը պարտվեց Դորտմունդի Բորուսիային

                  19:34 / 11.05.25

                  🎥 ԵԼ-ի եզրափակիչի մասնակիցները պարտվեցին ԱՊԼ-ի հերթական տուրում

                  19:23 / 11.05.25

                  🎥 Գոլային հրավառություն առաջին խաղակեսում․ Բարսելոնա — Ռեալ՝ 4:2

                  18:59 / 11.05.25

                  Համբուրգի հաջողության գինը․ տասնյակ երկրպագուներ տուժել են Բունդեսլիգա վերադառնալու տոնախմբությունից

                  18:27 / 11.05.25

                  Դեբոշ Սևիլյայում․ ակումբը պահանջել է իրավապահ մարմիններից ձերբակալել անկարգներին

                  17:48 / 11.05.25

                  Ալոնսոն հեռանում է Բայերից․ Ո՞վ կգլխավորի թիմը

                  17:41 / 11.05.25

                  Լուսանկարը՝ ՖԱ Ուրարտու

                  🎥 Ուրարտուն հաղթեց ԲԿՄԱ-ին

                  17:22 / 11.05.25

                  🎥 Նյուքասլը սեփական հարկի տակ հաղթեց Չելսիին

                  17:00 / 11.05.25

                  Բարսելոնա — Ռեալ․ մեկնարկային կազմեր

                  16:30 / 11.05.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Լիվերպուլ, նա-նա-նա-նա․․․ Բարև՝ 20․ Գլխավոր հերոսները, հաջողության գրավականը և ֆանտաստիկ մթնոլորտ Էնֆիլդում

                  21:45 / 28,04,25

                  Կարդալ ավելին

                  Հեքիաթը շարունակվում է․․․ Ռեքսհեմը դուրս եկավ Չեմպիոնշիփ, Ռայան Ռեյնոլդսի ակումբը յուրահատուկ ռեկորդ է գրանցել

                  23:41 / 26,04,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Անգլիա

                  Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը հաղթել է շախմատի մրցաշարում՝ ստանալով 15000 ֆունտ մրցանակ

                  22:08 / 05.05.25

                  Կարդալ ավելին

                  OnlyFans-ի աստղին արգելել են մուտք գործել Նոթինգհեմի մարզադաշտ

                  15:45 / 02.05.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.