Ա սերիան փաստաթուղթ է պատրաստել, որը ներկայացնելու է Իտալիայի կառավարությանը։ Նպատակն այն է, որ Իտալիայի կառավարությունը ֆինանսական աջակցություն ցուցաբերի ակումբներին, եթե առաջնությունը չվերսկսվի կորոնավիրուսի պատճառով։
Calciomercato-ի փոխանցմամբ՝ Ա սերիայում կարծում են, որ եթե մրցաշրջանը չվերսկսվի, ակումբները 720 միլիոն եվրո են կորցնելու միասին։
Բարեփոխումներից մեկով Ա սերիան առաջարկելու է կառավարությանը դարձյալ թույլ տալ բուքմեյքերական ընկերությունների գովազդը թիմերի մարզաշապիկների վրա։
Ներկա պահին կորոնավիրուսի ամենաշատ դեպքերը Եվրոպայում գրանցված են հենց Իտալիայում։