Թուրքական «Գալաթասարայի» գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմը Twitter-ի իր էջի օգնությամբ հայտնել է, որ վարակված է կորոնավիրուսով։
«Կորոնավիրուսի իմ թեստի պատասխանը, որը ես այսօր էի հանձնել, դրական է եղել։
Ես հիվանդանոցում եմ ապահով ձեռքերում։ Մի՛ անհանգստացեք»,-գրել է Թերիմը։
Ֆաթիհ Թերիմը 66 տարեկան է։ Թուրքիայում նոր տիպի կորոնավիրուսի 1236 դեպք է գրանցվել։ 30 մարդ մահացել է։