Լիգա 1-ի ակումբների միության նախագահ Բեռնար Կայացոն գտնում է, որ առաջնության վերսկսումը վտանգված է, տեղեկացնում է Mond-ը:
«Պետք է ամեն գնով ավարտին հասցնել այս մրցաշրջանը: Ակումբները այս դադարի պատճառով 250 միլիոն եվրո են կորցնում: Սա ցավալի տեսարան է:
Հույս ունենք, որ մինչև հուլիս հնարավոր կլինի վերսկսել Լիգա 1-ը, սակայն, կորոնավիրուսի տարածման տեմպերը անհանգստացնող են:
Չի բացառվում, որ այս մրցաշրջանի արդյունքները կարող են չեղարկվել»,- ասել է Կայացոն:
Հիշեցնենք՝ նախկինում նշվում էր, որ Ֆրանսիայի առաջնությունը կարող է շարունակվել ապրիլի 15-ից հետո: