Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ֆուտբոլի Բելառուսի առաջնությունը չի դադարեցվի: Այս մասին տեղեկացրել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Ալեքսանդր Ալեյնիկը: Վերջինս նշել է, որ խաղերը կանցկացվեն հանդիսականներով:
«Ֆեդերացիան որոշեց շարունակել առաջնությունը: Խաղերը կանցկացվեն երկրպագուներով: Մեր ղեկավարությունը անընդհատ կապի մեջ է երկրի առողջապահության նախարարության հետ»,-ասել է Ալեյնիկը:
Հիշեցնենք, որ եվրոպական առաջնություններից այս օրերին ընթացքի մեջ է միայն Բելառուսի առաջնությունը:
Երկրի առաջնության երկրորդ տուրը կմեկնարկի մարտի 27-ին: