«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը նվիրատվություն է կատարել կորոնավիրուսի դեմ պայքարին: Պերեսը մեծ գումար է հատկացրել բժշկական սարքավորումների ձեռքբերման համար.
«Շնորհակալություն «Ռեալին» կորոնավիրուսի դեմ պայքարում ունեցած մեծ ներդրման համար, որն օգնում է կյանքեր փրկել: Նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեծ գումար է նվիրաբերել բժշկական սարքավորումների ձեռքբերման համար»,- գրել է Մադրիդի ինքնավար համայնքի ղեկավար Իզաբել Դիազ Այուսոն Թվիթերի իր էջում:
Վերջին տվյալների համաձայն Իսպանիայում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակման 39, 673 դեպք է գրանցվել, 2694 մարդ մահացել է: