Իտալական «Նապոլին» և թիմի լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկը չեն կարողանում համաձայնության գալ պայմանագրի երկարաձգման շուրջ: Այս մասին հայտնում են իտալական լրատվամիջոցները:
Աղբյուրի հաղորդմամբ, լեհ ֆուտբոլիստն ամենայն հավանականությամբ կհեռանա «Նապոլիից»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 26-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»: