«Միլանի» տեխնիկական տնօրեն Պաուլո Մալդինին տեսանյութ է հրապարակել Instagram-ում, որում պատմել է իր առողջական վիճակի և որդու՝ Դանիելի ինքնազգացողության մասին: Ավելի վաղ նրանց մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել.
«Ողջույն բոլորին: Այս տեսանյութում ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցել են ինձ ու տղայիս, հարցրել մեր առողջության մասին սոց.ցանցերի միջոցով: Մեզ մոտ ամեն բան լավ է, մեկ շաբաթվա ընթացքում մենք պետք է ապաքինվենք այս վիրուսից: Շնորհակալ եմ ձեր սիրո համար, որը երբեք շատ չի լինում:
Հիմա ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր բժիշկներին, բուժքույրերին, առողջապահության և իրավապաշտպանության ոլորտի աշխատակիցներին, ովքեր այս արտակարգ իրավիճակին դիմակայում են առավելագույն պրոֆեսիոնալիզմով և իսկական տղամարդկությամբ: Դուք մեզ ստիպում եք հպարտանալ նրանով, որ իտալացի ենք: Եվս մեկ անգամ շնորհակալություն»,- ասել է Մալդինին: