Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կես տարի գերմանական ակումբում անցկացնելուց հետո կարող է ամռանը հեռանալ:
Marca-ն հայտնում է, որ 19-ամյա ֆուտբոլիստը դարձել է «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակը: Մադրիդցիները ցանկանում են ստանալ մի ֆուտբոլիստի, որը կայուն կերպով կարողանում է գոլեր խփել, իսկ Էրլինգն իդեալական է համապատասխանում այս դերին:
Պարբերականի գնահատմամբ, նորվեգացու տրանսֆերային արժեքը, որն այժմ 75 մլն եվրո է կազմում, կնվազի կորոնավիրուսի հետ կապված եվրոպական ֆուտբոլում դադարի պատճառով:
Նշվում է՝ «Ռեալը» հետևում է նաև «Ինտերի» ֆուտբոլիստ Լաուտարո Մարտինեսին և Տիմո Վերներին՝ «ՌԲ Լայպցիգին»: Սակայն սերուցքայիններին Հոլանդն ամենաշատն է դուր գալիս:
Հոլանդը «Բորուսիա» է տեղափոխվել այս տարվա հունվարին «Ռեդ Բուլ Զալցբուրգից» 20 մլն եվրոյի դիմաց: Գերմանական Բունդեսլիգայում Էրլինգը 8 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 9 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: