Գերմանական «Վերդերի» ֆուտբոլիստները դիմել են ակումբին ՝ առաջարկելով կրճատել իրենց աշխատավարձերը, տեղեկացնում է Sport Bild-ը:
«Ակումբը պետք է գնա այդ քայլին: Մենք ամեն ինչ հասկանում ենք»,- ասված է ֆուտբոլիստների տարածած հայտարարության մեջ:
«Մեր ֆուտբոլիստների համար ակումբը ավելին է, քան աշխատանքը: Նրանք հրաշալի տղաներ են, ովքեր աջակցում են մեզ այս դժվար օրերին»,- ասել է «Վերդերի» սպորտային տնօրեն Ֆրանկ Բաումանը:
Հիշեցնենք, որ «Բորուսիայի» ֆուտբոլիստները նույնպես համաձայնվել են աշխատավարձի նվազեցման: