Դորտմունդի «Բորուսիան» մտադիր է ձեռք բերել «Մոնակոյի» կիսապաշտպան Օրելեն Տչումենիին, տեղեկացնում է L’Equipe-ը:
«Մեղուները» ցանկանում են ուժեղացնել իրենց կիսապաշտպանության կենտրոնը և վստահ են, որ Տչումենին կարող է դա անել:
Հիշեցնենք, որ Տչումենին անցած ամռանն էր «Բորդոյից» 20 միլիոն եվրոյով տեղափոխվել «Մոնակո»:
Ֆրանսիայի այս առաջնությունում 20-ամյա ֆրանսիացին մասնակցել է 18 հանդիպման ու դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ: