Կատալոնական «Բարսելոնան» դիտարկում է «Լեսթերի» պաշտպան Չագլար Սենջուին ձեռք բերելու տարբերակը, տեղեկացնում է Sky Sports-ը:
«Կապտանռնագույնները» տպավորված են 23-ամյա թուրք ֆուտբոլիստի խաղով և պատրաստվում են ամռանը գնել նրան:
Նշվում է ` պաշտպանը դիտարկվում է, որպես Ժերար Պիկեի արկարաժամկետ փոխարինող:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» նույնպես հետաքրքրվում է թուրք պաշտպանով:
Հավելենք, որ ԱՊԼ-ի այս մրցաշրջանում նա մասնակցել է 28 հանդիպման և դարձել 1 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: