Կատալոնական «Բարսելոնան» հետևում է «Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցի խաղին, տեղեկացնում է Sport-ը:
Նշվում է, որ կատալոնական ակումբի սկաուտները ներկա են գտնվել «Բայերի» հանդիպումներին և գոհ են մնացել կիսապաշտպանի ցուցադրած խաղից:
Հավելենք, որ 20-ամյա ֆուտբոլիստը Բունդեսլիգայի այս մրցաշրջանում մասնակցել է 22 հանդիպման և դարձել ՝ 6 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: