Իսպանական «Բարսելոնան» մտադիր է ֆրանսիացի պաշտպան Կլեման Լանգլեին նոր պայմանագիր առաջարկել բարելավված պայմաններով, հայտնում է Diario Sport-ը:
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականին: Անձամբ 24-ամյա Լանգլեն գոհ է ակումբում իր կարգավիճակից և մտադիր չէ հեռանալ: Պաշտպանը «Բարսելոնա» է տեղափոխվել «Սևիլիայից» 2018 թվականի ամռանը 35.9 մլն եվրոյի դիմաց:
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Լանգլեն «Բարսայի» կազմում 19 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ: Երկու անգամ էլ հեռացվել է դաշտից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» պատրաստ է բաժանվել մեկ այլ ֆրանսիացուց՝ հարձակվող Անտուան Գրիզմանից: Կապտանռնագույններն Անտուանի համար ցանկանում են նվազագույնը 100 մլն եվրո ստանալ: 29-ամյա ֆրանսիացու ծառայություններով կարող են հետաքրքրվել «Մանչեսթեր Յունայթեդը», ՊՍԺ-ը, «Չելսին» և Լոնդոնի «Արսենալը»: