«Չելսիի» նախկին կիսապաշտպան Միխայիլ Բալակը պատմել է Ժոզե Մոուրինյուի՝ 2007 թվականի սեպտեմբերին լոնդոնյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին.
«Ես բավականաչափ փորձառու էի, որպեսզի ամեն ինչ հասկանայի: Երբ թիմը չի հաղթում, մարզիչն առաջին մարդն է, որին կարող են փոխարինել:
Մոուրինյուի համար դա 4-րդ մրցաշրջանն էր «Չելսիում»: Դա քիչ ժամանակ չէր: Մոուրինյուն չափազանց ինտենսիվ էր աշխատում: Հնարավոր է՝ հենց դրա պատճառով ամեն ինչ որոշակի պահի դադարեց աշխատել:
Դա ընդհանուրի մեղքն էր, ֆուտբոլիստների մեղքը: Մենք չէինք զղջում դրա համար, չնայած պետք էր առաջ նայել: Ես մինչև հիմա լավ հարաբերությունների մեջ եմ Ժոզե իհետ: Շատ ֆուտբոլիստներ նրա մասին վատ են խոսում»,- Բալակի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը: