Իտալական «Ատալանտայի» դարպասապահ Մարկո Սպորտյելոն վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հայտնում է «Ատալանտայի» պաշտոնական կայքը։
Սպորտյելոն և «Ատալանտայի» մյուս ֆուտբոլիստները գտնվում են կարանտինում, որը տևելու է մինչև մարտի 27-ը։
Իտալիայի Ա սերիայի ֆուտբոլիստների շրջանում կորոնավիրուսով վարակվել են «Յուվենթուսի», «Ֆիորենտինայի», «Սամպդորիայի», «Վերոնայի» և «Միլանի» խաղացողներից։ Ա սերիան դադարեցված է։
Եվրոպայում կորոնավիրուսի ամենաշատ դեպքերը գրանցվել են Իտալիայում։