Հանրային հեռուստաընկերությունը հայ մարզիկների մասնակցությամբ նոր չելենջ է սկսել՝ #staystrongwitharajin անվանումով:
Հայ հայտնի մարզիկները տեսանյութեր են ուղարկում, որտեղ նշում են մարտահրավերն ընդունելու փաստը և ցույց են տալիս, թե ինչպես կարելի է տնային պայմաններում մարզվել:
Ամբողջ աշխարհում դադարեցված են բոլոր խոշոր մրցաշարերը և ոչ միայն: Բոլորին հրահանգված է՝ մարզվել տնային պայմաններում: Հայ մարզիկները ևս պահպանում են կարգուկանոնն ու մարզվում տնային պայմաններում՝ փորձելով ինչ-որ չափով պահպանել մարզավիճակը:
Առաջին ալիքի մարտահրավերն առաջինը ընդունել են սպորտային մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը, «Ալաշկերտի» կիսապաշտպան Վահագն Հայրապետյանն, թենիսիստուհի Անի Ամիրաղյանն ու Եվրոպայի չեմպիոն, ըմբիշ Արսեն Հարությունյանը: