Իտալական «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն նոր պայմանագիր կստորագրի ակումբի հետ: Այս մասին հաղորդում է հայտնի սպորտային լրագրող Նիկոլո Սկիրին:
Նշվում է, որ այն գործելու է մինչև 2024 թվականը: Ըստ պայմանագրի ՝ Իմոբիլեն տարեկան վաստակելու է 4 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ 30-ամյա հարձակվողը Ա Սերիայի ներկայիս առաջնության լավագույն հարձակվողն է (27 գոլ):
Հավելենք, որ Իմոբիլեին իր կազմում է ցանկանում տեսնել «Էվերթոնը»: