«Բորուսիա» Դորտմունդի հարձակվող Էրլինգ Հոլանդը տրանսֆերային թիրախ է լինելու Լոնդոնի «Տոտենհեմի» համար ամռանը։
Don Balon-ի փոխանցմամբ՝ Հոլանդի ծառայություններով հետաքրքրված է անձամբ Ժոզե Մոուրինյոն։ Պորտուգալացի մասնագետը ցանկանում է, որպեսզի 19-ամյա հարձակվողը ուժեղացնի հյուսիսլոնդոնցիների հարձակման գիծը։
«Բորուսիայի» կազմում մեկնարկային 11 խաղերում Հոլանդը 12 գոլ է խփել։
Նա Դորտմունդ է տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Զալցբուրգից»։