Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Վուլվերհեմփթոնի» 28-ամյա հարձակվող Ռաուլ Խիմենեսի ծառայություններով, ընդ որում՝ շատ լուրջ: Այս մասին, Don Balon-ին հղում կատարելով, հայտնում է AS-ը:
«Արքայական ակումբն» անցած տարի 60 մլն եվրո ծախսեց սերբ հարձակվող Լուկա Յովիչին ձեռքբերելու համար, բայց այդ քայլն իրեն չարդարացրեց: «Ռեալի» կազմում անցկացրած 24 խաղում նա ընդամենը 2 գոլ է հեղինակել:
Ռաուլ Խիմեներսը երջանիկ կլիներ վերադառնալ Իսպանիայի մայրաքաղաք, ուր նա մեկ ամբողջ մրցաշրջան է անցկացրել «Աթլետիկոյում», սակայն, այդպես էլ չկարողանալով հարմարվել, 28 խաղում ընդամենը մեկ գոլ է հեղինակել:
Այս պահին Խիմենեսը հիանալի մրցաշրջան է անցկացնում «Վուլվերհեմփթոնում», իսկ Պրեմիեր-լիգա տեղափոխվելուց ի վեր գրեթե 2 մրցաշրջանում 39 գոլ է հեղինակել: Transfermarkt-ի տեղեկություններով, Խիմենեսի տրանսֆերային արժեքը 50 մլն եվրո է գնահատվում: