Եկատերինբուրգում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում այսօր տեղի կունենան 6-րդ տուրի պարտիաները:
Երեկ կայացած 5-րդ տուրում ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին սպիտակներով հաղթեց չինացի Վան Հաոյին և 3,5 միավորով դարձավ միանձնյա առաջատար:
Այսօր Նեպոմնյաշչին կխաղա չինացին Դին Լիժենի հետ: Չինաստանի ևս մեկ ներկայացուցչի՝ Վան Հաոյի մրցակիցը կլինի ֆրանսիսացի Վաշե-Լագրավը:
Ռուսաստանը ներկայացնող Ալեքսեենկոն կմրցի հոլանդացի Անիշ Գիրիի հետ: Մյուս պարտիայում էլ կմրցեն Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկն ու ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանան:
Հիշեցնենք, որ հավակնորդների մրցաշարի հաղթողը հնարավորություն կունենա շախմատի համաշխարհային թագի համար մրցախաց անցկացնել աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: