Բոլորի ուշադրության կենտրոնում այս օրերին Ռուսաստանում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարն է: Այս պահին ընթանում է 6-րդ տուրը:
Առաջատար Յան Նեպոմնյաշչին հերթական հաղթանակը տոնեց. ռուս գրոսմայստերի հերթական զոհը անհաջող մրցաշար անցկացնող չինացի Դին Լիրենն էր:
Այս պահին ընթանում են մնացած 3 պարտիաները: Արդյունքների մասին կտեղեկացնենք ավելի ուշ: