Սլովակիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ «Ինտերի» պաշտպան Միլանի Շկրինյարը ճանաչվել է Սլովակիայում տարվա լավագույն ֆուտբոլիստ:
25-ամյա ֆուտբոլիստը ամենաշատ ձայներն ստացել է մարզիչների և լրագրողների կողմից: Երկրորդ տեղը զբաղեցրել է «Նյուքասլի» դարպասապահ Մարտին Դուբրավկան, իսկ երրորդը՝ «Դալյան Յիֆանի» կիսապաշտպան Մարտին Համշիկը:
Լավագույն մարզիչը անվանակարգում հաղթել է Յան Կոզակը ՝ Բրատիսլավայի «Սլովանի» գլխավոր մարզիչը: