«Մակլարենի» ավտոարշավորդ Կառլոս Սայնսը խոսել է 2020 թվականի մրցաշրջանի մեկնարկի մասին։
«Կարծում եմ՝ ոչ ոք չգիտի այդ հարցի պատասխանը (թե երբ կսկսվի մրցաշրջանը)։ Անհնար է ինչ-որ բան ասել հիմա։ Հույս ունեմ, որ մրցաշրջանը շուտով կսկսվի։ Մենք պետք է տանը մնանք և հուսանք, որ այս ամենը արագ կանցնի։ Սա տարօրինակ իրավիճակ է»,-Սայնսի խոսքն է մեջբերում Racefans.net-ը։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով չեղարկվել կամ հետաձգվել են ֆորմուլա-1-ի բոլոր Գրան-Պրիները։