«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Անդեր Էրերան խոսել է փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի մասին և համեմատել է նրան Լուի Վան Գալի հետ։
«Ընդհանուր առմամբ Տուխելը հիշեցնում է ինձ Վան Գալին։ Նրանք սիրում են պոզիտիվ ֆուտբոլ։
Տուխելը չունի նմանություն օրինակ Մարսելո Բիելսայի հետ՝ մարզիչ, որը գերադասում է հարձակվողական ֆուտբոլ, բայց պահանջում է չափազանց շատ շարժ խաղադաշտում»,-Էրերայի խոսքն է մեջբերում Goal.com-ը՝ հղում կատարելով Stadio TV-ին։