Մահացել է «Էսպանյոլի», «Դեպորտիվոյի» և իսպանական մի շարք այլ ակումբների նախկին գլխավոր մարզիչ Բենիտո Խոանետը:
84-ամյա մասնագետը մահացել է կորոնավիրուսից: Պարզվում է, որ նա ունեցել է նաև քրոնիկ հիվանդություններ: Իր խաղային կարիերայի ընթացքում Բենիտոն խաղաց դարպասապահի դիրքում և աշխարհի չեմպիոն դարձել 1955 թվականի երիտասարդական ԱԱ-ում:
Օրեր առաջ 76 տարեկանում կյանքից հեռացել է «Ռեալի» նախկին նախագահ Լորենսո Սանսը. նա ևս վարակվել էր կորոնավիրուսով: