Իտալիան և Իսպանիան Եվրոպայում կորոնավիրուսով հիվանդների թվով առաջատար երկրներն են։ Corriere dello Sport-ի փոխանցմամբ՝ նոր տիպի կորոնավիրուսի տարածմանը նպաստել է ֆուտբոլային խաղերից մեկը։
Աղբյուրի տեղեկություններով՝ վարակի տարածմանը նպաստել է Միլանում կայացած Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի «Ատալանտա» — «Վալենսիա» (4-1) հանդիպումը։
Հանդիպումը կայացել է փետրվարի 19-ին Միլանում ու ներկա են եղել 45 հազար հանդիսականներ, որոնց մեծ մասը եկել է Լոմբարդիայից։ Այդ ժամանակ Լոմբարդիան արդեն եղել է վարակի հիմնական օջախներից մեկը Իտալիայում։
Միլան էին եկել նաև «Վալենսիայի» 2500 երկրպագու։