«Մանչեսթեր Սիթիի» ուկրաինացի պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն պատմել է Անգլիայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին.
«Ինչքան՝ գնում եմ սուպերմարկետ, իսկապես որոշ ապրանքներ չկան: Մասնավորապես, չկա միս ու զուգարանի թուղթ: Կարելի է օնլայն պատվիրել, բայց այդ դեպքում ստիպված պետք է լինենք 8 օր սպասել: Բարեբախտաբար, «Մանչեսթեր Սիթին» հոգ է տանում իր բոլոր ֆուտբոլիստների ու անձնակազմի մասին:
Չեմ հասցնում աչքերս բացել, երբ անձնական հաղորդագրություն եմ ստանում մեր բժշկից, հարցնում է՝ ինչպե՞ս եմ ինձ զգում, ինչպե՞ս են իմ մտերիմները: Գումարած սրան, շաբաթը 6 օր ինձ ուտելիք են ուղարկում, իսկ այսօրվանից արդեն մարզասարքեր կուղարկեն՝ մարզավիճակս պահելու համար:
Ոչ ոք չգիտի, թե առաջնությունը երբ կարող է վերսկսվել: Եթե խոսենք Անգլիայի մասին, ապա նրանք շատ դանդաղ են արձագանքում այս ամենին: Այսօրվանից նոր կարանտին են մտցնելու: Ըստ իս, դա պետք էր ավելի վաղ անել: Ծանոթ ունեմ, որը 5 տարի է՝ ապրում է Անգլիայում, նրա մոտ առկա են կորոնավիրուսի բոլոր ախտանշանները, բայց նրան ասում են գնալ աշխատանքի: Սա նորմալ չէ»,- ասել է Զինչենկոն: