«Կալյարիի» կիսապաշտպան Ռաջա Նայինգոլանը պատմել է, թե ինչպես է նա ժամանակ անցկացնում կարանտինում:
«Ես մեկուսացմանը համակերպվել եմ, սպասում եմ նորությունների, երբ կվերադառնանք խաղին: Այնուամենայնիվ, ես սկսում եմ կորցնել ժամանակի զգացողությունը: Մենք խաղում ենք Playstation, հեռուստացույց ենք դիտում, DJ- ի վահանակ ունեմ, որով երբեմն զվարճանում եմ, հակառակ դեպքում օրերը դառնում են նույնը», — Նայինգոլանի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
Հիշեցնենք, որ ArmSport-ը զրուցել է Ղազախստանում հանդես եկող հայ ֆուտբոլիստներից մի քանիսի հետ, պարզել՝ ինչպիսի իրավիճակ է երկրում, ինչպես են պայքարում համաշխարհային վիրուսի դեմ ու ինչպես են անցկացնում կարանտինային շրջանը։