«Բարսելոնան» դիտարկում է նոր պայմանագիր կնքել թիմի պաշտպան Կլեման Լանգլեի հետ, հաղորդում է sport.es-ը։
Լանգլեին թիմում ցանկանում է պահել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը։ Ֆրանսիացի պաշտպանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը։
Լանգլեն Իսպանիայի առաջնության ընթացիկ խաղարկությունում մասնակցել է 19 հանդիպման ու դարձել 2 գոլի հեղինակ։
Լա լիգայի խաղարկությունը դադարեցված է անորոշ ժամանակով Իսպանիայում կորոնավիրուսի տարածման պատճառով։