Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կորոնավիրուսի թեստ է հանձնել, հաղորդում է A Bola-ն։
«Յուվենթուսի» բոլոր ֆուտբոլիստներն ու աշխատակիցները դարձյալ կորոնավիրուսի թեստ են հանձնել Դիբալայի մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո։
Չնայած Մադեյրայում գտնվելուն՝ Ռոնալդուն ևս թեստ է հանձնել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ թեստը բացասական է եղել։
Ռոնալդուն կարանտինն անցկացնում է Մադեյրայում։