Տոկիաոի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները սկսել է խաղերի կայացման այլընտրանքային տարբերակներ մտածել:
Կազմակերպիչները, արդեն իսկ սկսել են հնարավոր այլ տարբերակներ մտածել խաղերի անցկացման վերաբերյալ, քանի որ մի քանի Ազգային օլիմպիական կոմիտեներ հանդես էին եկել խնդրանքով` հետաձգել Տոկիոյի խաղերը: Ըստ աղբյուրի, քննարկվում է՝ խաղերը մեկ ամսով կամ 45 օրով հետաձգելու տարբերակը: Այս մասին հայտնում է Արմենպրեսը:
32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Խաղերը կմեկնարկեն հուլիսի 24-ին և կավարտվեն օգոստոսի 9-ին: Աշխարհի 206 երկրից մոտ 11 հազար մարզիկ կմրցի 33 մարզաձևում: 1964 թվականից հետո Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը: Օլիմպիական խաղերի ջահը կշռում է 1,2 կգ և ունի ոսկե սակուրայի տեսք: Ջահը վերևից հիշեցնում է սակուրայի ծաղիկ: Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնադրվել են 1896 թվականին ֆրանսիացի Պիեր դե Կուբերտենի կողմից: Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը կայացել են Աթենքում՝ 1896 թվականին: Օլիմպիական խաղերի պատմության մեջ միայն համաշխարհային պատերազմների պատճառով չեղարկվել են երեք խաղեր` 1916 թվականին՝ Բեռլինում, 1940 թվականին՝ Տոկիոյում և 1944 թվականին՝ Լոնդոնում: Ամենաշատ Օլիմպիական խաղեր հյուրընկալել է Լոնդոնը (1908, 1948, 2012):