Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին աստղ Ռոնալդինյոն մարտի 21-ին դարձել է 40 տարեկան:
Այժմ «Ոսկե գնդակ 2005»-ի դափնեկիրը և 2002-ի աշխարհի չեմպիոնը գտնվում է պարագվայական բանտում: Ընթրիքին բրազիլացուն մատուցվել է խորոված:
Así festejó Ronaldinho su cumpleaños en la cárcel 👀 pic.twitter.com/qMgT7RJlMT
— Diario Olé (desde 🏡) (@DiarioOle) March 21, 2020
Նախորդ շաբաթ Պարագվայում կալանավորված լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյոն մասնակցել է բանտային ֆուտբոլի մրցաշարին: Ըստ Globoesporte-ի, մինի առաջնության եզրափակիչ խաղում Ռոնալդինյոյի թիմը հաղթել է 11:2 հաշվով: «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպանը խփել է 5 գոլ և կատարել է 6 գոլային փոխանցում:
Մրցաշարը հաղթելու համար Ռոնալդինյոն և նրա թիմակիցները ստացել են 16 կգ քաշ ունեցող խոզ։
Հիշեցնենք, որ Պարագվայի ոստիկանությունը ձերբակալել էր բրազիլացուն և նրա եղբորը ՝ Ռոբերտոյին, երկրի սահմանը հատելիս կեղծ փաստաթղթեր կիրառելու համար: