Անգլիայի Պրեմիեր լիգան ապրիլի 3-ին ակումբների հետ համատեղ խորհրդակցություն է անցկացնելու։
Sky Sports-ի տեղեկություններով՝ հանդիպման ընթացքում քննարկվելու է մրցաշրջանի հետագա ընթացքի վերսկսման տարբերակները։
Ապրիլի 3-ի դրությամբ ԱՊԼ-ի ղեկավարությունը կունենա կորոնավիրուսի տարածման վերաբերյալ բավարար տեղեկատվություն, որը հնարավորություն կտա վերսկսման վերաբերյալ որոշում կայացնել։
Ավելի վաղ կար տեղեկություն, որ ԱՊԼ-ն հնարավոր է վերսկսվի հունիսի 1-ն։