Թուրինի «Յուվենտուսի» լեգենդար ֆուտբոլիստներ Ջանլուիջի Բուֆոնը և Ջիորջիո Կելինին կերկարաձգեն պայմանագրերը Ա Սերիայի չեմպիոնի հետ, հաղորդում է Tuttosport-ը:
Երկու ֆուտբոլիստների պայմանագրերն էլ ավարտվում են այս ամռանը: Նախատեսվում է, որ վետերանները ակումբում կման ևս 1.5 տարի:
Հիշեցնենք, որ 42-ամյա Բուֆոնը Ա Սերիայի այս առաջնությունում 11 հանդիպման է մասնակցել, իսկ Կելինին ծնկի խաչաձև կապանների վնասվածք ունի և ընդամենը 3 հանդիպման է անցկացրել: