Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը:
4 տուրից հետո կա 3 առաջատար. Լագրավը, Հաոն ու Նեպոմնյաշչին ունեն 2.5-ական միավոր: Գրիշչուկն ու Կարուանան ունեն 2-ական միավոր, իսկ Լիրենը, Գիրին ու Ալեքսեենկոն ունեն 1.5-ական միավոր:
5-րդ տուրում հետաքրքիր պայքար է սպասվում առաջատարների թվում գտնվող Նեպոմնյաշչիի ու Հաոյի դիմակայությունում: Լիրենը վերջին 2 տուրում վաստակել է 1.5 միավոր ու այս տուրում կխաղա Գրիշչուկի հետ: Գիրին ու Կարուանան կհանդիպեն 3-րդ զույգում, իսկ Ալեքսեենկոյի մրցակիցը ֆրանսիացի Լագրավն է:
14 տուրից բաղկացած մրցաշարում պայքարը գերլարված է ու ցանկացած վրիպում վերջնարդյունքում կարող է ճակատագրական լինել: Բաց մի թողեք մտքի խաղի միջազգային տիտանների հանդիպումները:
Հիշեցնենք, որ մրցաշարի հաղթողը աշխարհի չեմպիոնի կոչման համար կպայքարի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: