Միլանի «Ինտերը» պատրաստվում է բարձրացնել թիմի կիսապաշտպան Մարցելո Բրոզովիչի աշխատավարձը, տեղեկացնում է Calcio Mercato-ն:
Այսպիսով, իտալական ակումբը ցանականում է թիմում պահել Բրոզովիչին, ում նկատմամբ հետաքրքրվածությունը մեծանում է:
Հիշեցնենք, որ 27-ամյա կիսապաշտպանին իրենց կազմում են ցանկանում տեսնել Մադրիդի «Ռեալը» և «Լիվերպուլը»:
Ա Սերիայի այս առաջնությունում Բրոզովիչը մասնակցել է 23 հանդիպման ու դարձել ՝ 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: