«Բարսելոնան» պատրաստ է բաժանվել Անտուան Գրիզմանից: Այս մասին հայտնում է Diario Sport-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, ակումբը ցանկանում է մյուս մրցաշրջանում ուժեղացնել կազմը, սակայն չի ցանկանում մեծ գումարներ ծախսել:
Ակումբը ցանկանում է վաճառել նաև Կոուտինյոյի տրանսֆերը. բրազիլացին այս պահին վարձակալական հիմունքներով խաղում է Մյունխենի «Բավարիայում»: Կատալոնական ակումբը ցանկանում է բաժանվել Գրիզմանից, ով «Ատլետիկոյից» նախորդ ամռանը տեղափոխվեց «Բարսելոնա»՝ 120 մլն եվրոյի դիմաց:
«Բարսելոնայում» կարծում են, որ Գրիզմանի ցուցադրած խաղը չի համապատասխանում այն գումարին, որը վճարել են նրա տրանսֆերի դիմաց ու պատրաստ են տրանսֆերը վաճառել 100 մլն եվրոյով: Կա նաև այլ տարբերակ. Գրիզմանի տրանսֆերը ներառել այլ գործարքում կամ ֆուտբոլիստին վարձակալությամբ տրամադրել այլ ակումբի:
Ֆրանսիացին Լա լիգայի այս մրցաշրջանում անցկացրած 26 խաղում դարձել է 8 գոլի ու 5 արդյունավետ փոխանցման հեղինակ: