Football-espana-ն հայտնում է, որ «Բարսելոնան» բանակցություններ է սկսել «Վիլյառեալի» հետ՝ պաշտպան Պաու Տորեսի տեղափոխության վերաբերյալ:
Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը «սուզանավորդների» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը: Ֆուտբոլիստի պայմանագրում կա փոխհատուցման կետ`50 միլիոն եվրո:
Ավելի վաղ, Mundodeportivo-ն հայտնել էր, որ «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Էմերիկ Լյապորտը կարող է վերադառնալ Իսպանիա։ 25-ամյա ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»: