«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ալեքսանդր Գլեբը խոսել է Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի հակամարտության մասին։
-Մեսսի՞, թե՞ Ռոնալդու։
-Մեսսի՞, թե Ռոնալդու՞։ Տաղանդով՝ Մեսսի։ Նպատակասլացությամբ՝ Ռոնալդու։
—Իսկ ընդհանուր առմա՞մբ
-Եթե նրանց միացնենք իրար, կստացվի աշխարհի մեծագույն ֆուտբոլիստը։ Ինձ ավելի շատ դուր է գալիս Մեսսին։ Բայց Մեսսին չունի այն, ինչ ունի Կրիշտիանուն։
Ռոնալդուն բնավորություն ունի։ Որտեղ էլ նա լինի, առաջատար է։ Նա չի սիրում, երբ պարտվում է։ Նայե՛ք․ երբ պարտվում է Ռոնալդուն, նա զայրանում է ու բղավում․ երբ պարտվում է Մեսսին, նա հանգիստ է։