«Սասուոլոյի» կիսապաշտպան Ժերեմի Բոգան կարող է վերադառնալ «Չելսի», գրում է Daily Mail-ը:
Գործարքի արժեքը կարող է կազմել 13 միլիոն ֆունտ: Հիշեցնենք, որ 23-ամյա ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի սան է, հենց այնտեղից էր, որ նա տեղափոխվեց «Սասուոլո» 2018-ի ամռանը:
Իր հերթին «Չելսիի» նախկին ավագ Ջոն Թերին գովաբանել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի խաղը, ասելով, որ նա կհամապատասխաներ «Չելսիին»: