«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը չի կարողանում համաձայնեցնել ակումբի հետ նոր պայմանագրի պայմանների շուրջ: Այդ մասին հայտնում է Marca-ն։
Մադրիդի ակումբը ավանդաբար առաջարկում է պայմանագրեր 32 տարեկանից բարձր խաղացողներին ընդամենը մեկ տարի ժամկետով: 33-ամյա իսպանացին գոհ չէ այդ ամենից և ցանկանում է երարաժամկետ պայմանագիր կնքել Արքայական ակումբի հետ:
Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2021 թվականի ամռանը: