Եկատերինբուրգում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում տեղի ունեցավ 4-րդ տուրը: Բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի։
Ֆաբիանո Կարուանա-Յան Նեպոմնյաշչի՝ 0,5:0,5
Վան Հաո-Կիրիլ Ալեքսեենկո՝ 0,5:0,5
Մաքսիմ Վաշյե-Լագրավ-Ալեքսանդր Գրիշչուկ՝ 0,5:0,5
Դին Լիրեն-Անիշ Գիրի՝ 0,5:0,5
Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակը 2,5-ական միավոր գլխավորում են Յան Նեպոմնյաշչին, Վաշյե-Լագրավը եւ Վան Հաոն։
Հիշեցնենք, որ հավակնորդների մրցաշարի հաղթողը հնարավորություն կունենա շախմատի համաշխարհային թագի համար մրցախաց անցկացնել աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: