«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Սթիվ Մակմանամանը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» և կատալոնական «Բարսելոնայի» կողմից մերսիսայդցիների ֆուտբոլիստներ Սադիո Մանեի և Մոհամեդ Սալահի նկատմամբ հետաքրքրությունը.
«Անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա Չեմպիոնների լիգայում ընթացիկ խաղարկությունում, աշխարհում լավագույնները հիմա անգլիական թիմերն են: Ո՛չ «Ռեալը», ո՛չ «Բարսելոնան»: Այս երկու ակումբները ցանկանում են ամեն ինչ նորից սկսել, գրավել մի քանի նոր ֆուտբոլիստների:
Նրանք անհաջող են անցկացնում ընթացիկ մրցաշրջանն ու ցանկանում են ուժեղացնել կազմը: Չնայած սրան՝ չեմ կարծում, որ Մանեն ու Սալահը կտեղափոխվեն «Ռեալ» կամ «Բարսելոնա»,- Մակմանամանի խոսքերն է փոխանցում HorseRacing.net-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Սադիոն ակումբային մակարդակում անցկացրած բոլոր 38 խաղերում դարձել է 18 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: Մոհամեդը 40 խաղում դարձել է 20 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: