Բրազիլացի ֆոտոմոդել, «Միսս Բում Բում» մրցանակի կրկնակի դափնեկիր (2015, 2019) Սյուզի Կորտեսը, որը հանդիսանում է «Բարսելոնայի» ու կատալոնական թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի երկրպագուն, սկսել է գումար հավաքել կորոնավիրուսի դեմ պայքարի համար.
«Իմ սիրելի երկրպագուներ, «Բարսելոնայի» իմ մարզաշապիկները ես հանում եմ աճուրդի, որպեսզի գումար հավաքեմ և ալկոգել ու դիմակ գնեմ բնակչության այն հատվածքի համար, ովքեր իրենց դա չեն կարողանում թույլ տալ: Հիմա դրանք բավականին թանկ են ինչպես դեղատներում, այնպես էլ՝ օնլայն-հարթակներում:
Բոլորիդ խնդրում եմ մնալ տանը և դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Այդ ժամանակ մենք կհաղթենք կորոնավիրուսին: Համբուրում եմ բոլորիդ»,- գրել է 29-ամյա ֆոտոմոդելն Instagram-ում ու լուսանկարներ հրապարակել Մեսսիի մարզաշապիկով: